Որքան գումար կստանան Մխիթարյանը և իր խաղընկերները, եթե նվաճեն ՉԼ-ը գավաթը

«Ինտերը» ֆուտբոլիստներին խոստացել է բավականին խոշոր մրցանակային պարգևավճար՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի դեպքում։ Ակումբի ղեկավարությունը ցանկացել է հավելյալ մոտիվացիա հաղորդել թիմին՝ ՊՍԺ-ի դեմ վճռորոշ խաղից առաջ, որը կկայանա մայիսի 31-ին Մյունխենում։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։


Պարբերականի փոխանցմամբ՝ միլանյան գրանդը պատրաստ է հաղթանակի դեպքում հատկացնել 10 միլիոն եվրո, ինչը միջին հաշվով կազմում է մոտ 400 հազար եվրո յուրաքանչյուր խաղացողի համար։


Հավելենք՝ արդեն իսկ եզրափակիչ դուրս գալու համար «ներաձուրիների» ֆուտբոլիստները ստացել են 3 միլիոն եվրոյի չափով բոնուս, որը հավասարապես բաժանվել է ամբողջ թիմի միջև։


Նշենք նաև, որ ակումբը ստիպված չի լինի բոնուսները հոգալ սեփական բյուջեից։ Հնարավոր հաղթանակի դեպքում «Ինտերը» կստանա նույն գումարը ՈւԵՖԱ-ից՝ 6.5 միլիոն եվրո՝ ՉԼ հաղթելու համար և ևս 4 միլիոն՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությանը մասնակցելու արդյունքում։ Եզրափակչում միլանյան ակումբը կմրցի Փարիզի ՊՍԺ-ի հետ։

Քաղաքականություն