
Ուժգին քամուց ծառեր են տապալվել. շենքի տանիքի թիթեղը ցած է ընկել

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից հայտնում են․
«Այսօր առաջացած ուժգին քամին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում պատճառել է բավականին վնասներ։
Մասնավորապես կոտրվել են ծառերի ճյուղեր՝ անանցանելի դարձնելով ճանապարհների բանուկ հատվածները, իսկ Բաբաջանյան 53/1 հասցեում պոկվել է բազմաբնակարան շենքի տանիքի թիթեղը և ընկել է ցած՝ պատճառելով նյութական վնասներ։
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ոլորտի մասնագետները արագ արձագանքել են ստեղծված իրավիճակին։
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և համատիրության աշխատակիցների համատեղ ուժերով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։
Տանիքից պոկված թիթեղի պատճառած վնասի ուղղությամբ կազմվում է արձանագրություն։
Ստեղծված իրավիճակը գտնվում է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ոլորտի աշխատակիցների խիստ վերահսկողության ներքո»։