Յակուտիայում հայտնաբերվել է ֆանտաստիկ սաթի գույնի բյուրեղը
Ալմաստ արդյունահանող «Ալռոսա» ընկերությունը արդյունահանել է երկրի պատմության մեջ ոսկերչական որակի ամենախոշոր ալմաստը։ Յակուտիայում հայտնաբերվել է 468,30 կարատ քաշով և 56x54x22 մմ չափսերով ֆանտաստիկ սաթի գույնի բյուրեղը: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
«Այսօրվա դրությամբ դա Ռուսաստանում արդյունահանված ոսկերչական որակի ամենամեծ ադամանդն է։ Խորհրդանշական է, որ այն հայտնաբերվել է Մեծ Հաղթանակի 80-ամյակի տարում։ Այդ պատճառով մենք որոշում ենք կայացրել նրան անվանակոչել ի պատիվ մեր ամբողջ երկրի համար նման նշանակալի իրադարձության»,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Պավել Մարինիչևը։
Նա հավելել է, որ 2025 թվականը հաստատ իր ուրույն տեղը կզբաղեցնի Ռուսաստանի ադամանդագործության ոլորտի պատմության մեջ:

Նմանատիպ հոդվածներ
Տեղի ունեցած հոսանքազրկումները ԲԷՑ-ի հետ առնչություն չունեն
Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերությունը Auroranews-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ այսօր ընկերության` Երևանը սպասարկող ենթ...
Կարևոր հայտարարություն` Macan-ի համերգի կազմակերպիչներից
Մայսի 16-ի համերգի հետ կապված Stagemuse ընկերությունը պարզաբանում է ներկայացրել:«Ձեզ ենք ներկայացնում կազմակերպիչ ընկերո...
ՆԳՆ-ն թվայնացնում է մեքենայի առուվաճառքի համակարգը
Այսօր որոշում է ընդունվել, որով տրանսպորտային միջոցների առուվաճառքը, նվիրատվությունը, լիզինգը, համարանիշների ստացումը, հ...
ԱԲ-ն կենդանիների հնչյունները կթարգմանի մարդուն հասկանալի լեզվով
Չինական Baidu ընկերությունը արտոնագիր է ներկայացրել տեխնոլոգիայի համար, որն արհեստականբանականության օգնությամբ կենդանինե...