Թուրքիան այդ որոշմանը կտրականապես դեմ է․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կտրականապես դեմ է և չի ընդունում Գազայի բնակիչների բռնի տեղահանումը։ Այս մասին Թուրքիայի նախագահը ասել է Անթալիայում Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի հետ բանակցությունների ընթացքում, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից միակ ելքը երկու պետությունների ստեղծման որոշումն է։ Թուրքիան շարունակում է իր ջանքերը կայուն խաղաղության հասնելու, ինչպես նաև պաղեստինյան տարածքներին, այդ թվում Գազայի հատվածին իսրայելական հարվածները դադարեցնելու ուղղությամբ», - հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կտրականապես չի ընդունում Գազայի բնակիչների բռնի տեղահանումը և կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել նրանց:
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...