Եղանակն այսօր և առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ապրիլի 9-ի ցերեկը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։
Եղանակը մարզերում`
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 6-8 աստիճանով։
Երևան քաղաքի ապրիլի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 27.5°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -2.3°C (1965թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 12.0°C
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ի պարզաբանումը՝ «Դվին» -ի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ
Այսօր Auroranews-ը հղում անելով shamshyan.com-ին հայտնել էր, որ ապրիլի 10-ին Երևանում կրակոցներ են հնչել ...
Ավանեսյանը՝ ողբերգական վթարի մասին
Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել: Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնու...
Նոր տվյալներ՝ զինծառայողների մահվան դեպքերի հետ կապված
Զինված ուժերում և այլ զորքերում արձանագրված դեպքերի թիվը 2024 թվականին կազմել է 2093՝ 2023 թվականի 2358-ի դիմաց։ Այս մաս...
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...