Չինաստանը վճռական քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ
Չինաստանը վճռական հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքները և շահերը պաշտպանելու համար, եթե Միացյալ Նահանգները խստացնի իր մաքսատուրքերը։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարության խոսնակին:
Չինաստանում այս մեկնաբանություններն արվել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները սպառնացել է լրացուցիչ 50% մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների նկատմամբ, ինչին, ըստ խոսնակի, Չինաստանը կտրականապես դեմ է:
Ըստ գերատեսչության՝ Չինաստանի ընդունած հակաքայլերը լիովին օրինական գործողություններ են՝ ուղղված երկրի ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերի պաշտպանությանը, ինչպես նաև նորմալ միջազգային առևտրային կարգի պահպանմանը։ Նախարարության խոսնակը հավելել է․
«Չինաստանի դեմ ԱՄՆ-ի, այսպես կոչված, փոխադարձ մաքսատուրքերը անհիմն են և միակողմանի ահաբեկման գործելակերպ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...