Ուկրաինայի պատերազմը շատ մարդկանց արթնացրեց․ Ռուբիո
Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վաշինգտոնը գործընկերներից ակնկալում է ռազմական դաշինքի շրջանակներում պարտավորությունների ավելացում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X սոցիալական ցանցի իր էջում։
«Նախ՝ Ուկրաինայի պատերազմը, այս մայրցամաքում շատ մարդկանց արթնացրեց՝ իրական սպառնալիքների ու պատերազմի վերաբերյալ։ Իսկ երկրորդ պատճառը, կարծում եմ, նախագահ Թրամփի ճնշումներն ու հայտարարություններն են։ Մենք հույս ունենք, որ երբ առաջնորդները հանդիպեն Հաագայում, ավելի ամուր պարտավորություններ կընդունվեն այդ ուղղությամբ»,- գրել է նա ։
Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կասկածում է անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ին պաշտպանելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատրաստակամությանը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները բազմիցս խափել են ԱՄՆ-ին։
«Մինչ իմ իշխանության գալը, երկիրը գրեթե 100 տոկոս վճարում էր պաշտպանության համար, իսկ նրանք խաբում էին մեզ առևտրի մեջ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մասին հա...