Իրանը երբեք այդ ճանապարհը չի բռնի․ ԱԳՆ
Իրանը միջուկային զենք չի մշակի, քանի որ դա արգելված է երկրի ղեկավարության կողմից։ Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին այսպես է մեկնաբանել Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի՝ Արևմուտքի հետ բանակցություններում հավասարություն ապահովելու համար ատոմային ռումբ ստեղծելու առաջարկը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Նշենք նաև, որ պատգամավոր Օսմանին, խոսելով միջուկային զենք ստեղծելու անհրաժեշտության մասին, պնդել էր, որ Իրանը ընտրություն չունի և միայն միջուկային զսպման միջոցով կարող է պաշտպանել ազգային անվտանգությունը։
«Իրանը երբեք, ոչ մի դեպքում չի բռնի միջուկային զենք ստեղծելու ճանապարհը: Սա մեր ռազմավարության անբաժանելի մասն է»,- ասել է Բաղաին:
Նրա խոսքով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցները հաստատում են Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։
«Դեռևս 1984 թվականին՝ ավելի քան 40 տարի առաջ, Սիոնիստական ռեժիմի ղեկավարությունը առաջին անգամ հայտարարեց, որ Իրանը մշակում է իր միջուկային ծրագրի վտանգավոր ռազմական բաղադրիչը։ Այս մեղադրանքներն ի սկզբանե ուղղված էին հակաիրանական տրամադրությունների ստեղծմանը և Իրանի տեխնոլոգիական և արդյունաբերական առաջընթացը զսպելուն»,- հավելել է Բաղաին:
Նմանատիպ հոդվածներ
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...