Չինաստանը կմասնակցի հայկական ԱԷԿ-ի կառուցմանը. Մին Չեն
Չինաստանը պատրաստ է ակտիվ մասնակցել հայկական ատոմային էներգետիկայի կառուցմանն ու զարգացմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։
Հայաստանի կառավարությունը քննարկում է նոր ատոմակայան կառուցելու հարցը, քանի որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, որը երկարաձգվել է «Ռոսատոմի» մասնակցությամբ իրականացված արդիականացման շնորհիվ, կավարտվի 2036 թվականին: Հնարավոր էներգետիկ դեֆիցիտը կանխելու համար նոր կայանի շինարարությունը պետք է ավարտվի մինչև այդ ժամկետը։
«Չինաստանն այս ոլորտում որոշակի տեխնոլոգիական առավելություն ունի, և մենք պատրաստ ենք ծառայեցնել մեր ներուժը», - ասաց Մին Չենը:
Երկկողմ օրակարգի հրատապ թեմաներից է «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի ստորագրումը, որը, դիվանագետի խոսքով, կամրապնդի երկրների միջև տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունները: Նա հուսով է, որ այդ հարցի շուրջ կոնսենսուսի կհասնեն մոտ ապագայում։
Մին Չենը նաև նշեց, որ Պեկինը մտադիր է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Հայաստանին ավելի ակտիվ ներգրավել տրանսպորտային նախագծերում: Այս առումով դիտարկվում է հայկական «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետ սինխրոնացնելու հնարավորությունը։
Նա հիշեցրեց, որ ապրիլի 6-ին լրանում է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակը, և ընդգծեց` համագործակցությունը կայուն զարգանում է:
Ծրագրեր են իրականացվում տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում։ Նրա խոսքով` ՇՀԿ-ի գագաթնաժողովը, որը կանցկացվի այս տարի, կարող է լրացուցիչ հարթակ դառնալ երկկողմ փոխգործակցության խորացման համար:
Նմանատիպ հոդվածներ
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...