Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում. տեղումները կպահպանվեն

Հանրապետության տարածքում`


Ապրիլի 6-10-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը 2-3 աստիճանով կբարձրանա։


Երևան քաղաքում՝


Ապրիլի 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հիշեցնենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքում գրել էր, որ այս տարվա ամենալավ կողմը՝ ցրտահարություններ չեղան և չեն սպասվում: 

Ավելի վաղ հայտնել էր՝ ապրիլ-հունիսին կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան:

Տեղումների քանակը ապրիլ-մայիսին նորմային մոտ է, իսկ հունիսին՝ նորմայից պակաս: