Որքանով է Թրամփը 1 տարում կրկնապատկել իր կարողությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կարողությունը 2024 թվականի 2,3 միլիարդ դոլարից 2025 թվականին հասցրել է 5,1 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնում է ամերիկյան Forbes ամսագիրը:
«Միլիարդատերերից շատ քչերն են ունեցել ավելի լավ տարի, քան Դոնալդ Թրամփը, և ոչ միայն այն պատճառով, որ նա կրկին Միացյալ Նահանգների նախագահն է»,- նշել է ամսագիրը:
Նշվում է, որ նախքան Սպիտակ տուն վերադառնալը նա իր կարողությունը համալրել է կրիպտոարժույթում շատ շահավետ ներդրումներով:
Թրամփի կարողության հիմնական մասը գոյանում է անշարժ գույքից։ Նրան են պատկանում նաև գոլֆ ակումբներ, շքեղ առանձնատներ, Boeing 757-200 օդանավը, որը հայտնի է որպես Trump Force One:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Այս...
Ադրբեջանի և ՀՀ-ի դիրքորոշումները բավականին մոտ են դարձել. Ալիև
«Մեր պատմական հաղթանակը ճանապարհ բացեց խաղաղության բանակցությունների համար, և ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստ...
ՀՀ-ի դիրքորոշումը, չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը. ՌԴ Պետդումա
ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Երևանի հրաժարվելը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։ Նման հայտարարություն News...
Արտահոսք՝ Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններից. Զելենսկին հրաման է տվել
Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հանձնարարել է հետաքննել ԱՄՆ-ի վերջին բրածո առաջարկի վերաբերյալ տեղեկատվո...