ՆԱՍԱ-ն մեկ շաբաթվա ընթացքում ահռելի կրճատումներ է արել
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործալակությունը մեկ շաբաթվա ընթացքում կրճատել է իր ծախսերը 420 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է պետական կառավարման արդյունավետության վարչությունը, որի ղեկավարն է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
«Լավ աշխատանք ՆԱՍԱ-ում այս շաբաթ։ Մենք վերացրել ենք նրանց չօգտագործված գնումների քարտերը (մոտ 80%) և խզել մոտ 420 միլիոն դոլարի ավելորդ պայմանագրերը, այդ թվում՝ 45 միլիոն դոլար արժողությամբ կորպորատիվ կառավարման փոփոխության աջակցության պայմանագրերը երեք տարբեր խորհրդատուների հետ»,-հայտնել է վարչությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված պետական կառավարման արդյունավետության վարչությունը կոչված է չեղարկել վատնվող ծախսերը և վերակառուցել դաշնային գործակալությունները:
Նմանատիպ հոդվածներ
Բանակցություններ՝ Իրանի տարածքով դեպի ՀՀ թուրքմենական գազի ներկրման գործարքի շուրջ
Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ,...
Ներմուծվող խոզերը պատշաճ ստուգում չեն անցնում՝ դառնալով վարակների տարածողներ․Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքում գրառում է կատարել. «Խոզաբուծությամբ զբաղվողներն ահազ...
Աշխատավարձի աճը գնաճից ավել է. Փաշինյան
2024-ի արդյունքներով տարեկան միջին աշխատավարձը կազմել է 287,172 դրամ, որը 2018-ի նկատմամբ ավել է 114,445 դրամով, կամ՝ 66...
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումները զգալիորեն նվազել է
Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2023 թվականի համեմատ նվազել է: Այս մասին հայտնյել է&...