Քննարկվում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաջնորդության փոփոխման հարցը. FT
Եվրոպական մի շարք երկրներ ոչ պաշտոնական բանակցություններ են վարում ՆԱՏՕ-ի և մայրցամաքի պաշտպանության ֆինանսավորման հիմնական պատասխանատվությունը ստանձնելու շուրջ: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հրատարակությունը գրում է․ «Եվրոպայի խոշորագույն ռազմական տերությունները պլաններ են մշակում մայրցամաքի պաշտպանության համար ԱՄՆ-ից ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու համար»։
Ըստ թերթի զրուցակիցների՝ քննարկումներին մասնակցող երկրների թվում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հյուսիսային Եվրոպայի երկրները։ Այս երկրները մտադիր են «պլան մշակել ֆինանսական և ռազմական բեռը եվրոպական մայրաքաղաքների վրա փոխադրելու վերաբերյալ և այն Միացյալ Նահանգներին ներկայացնել հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովի նախաշեմին»։
«Առաջարկը ներառելու է Եվրոպայում պաշտպանական ծախսերն ավելացնելու և ռազմական կարողությունները հզորացնելու հաստատուն պարտավորություններ։ Երկրները փորձելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել համաձայնել լիազորությունների աստիճանական փոխանցմանը: Ենթադրվում է, որ պլանը նախագծվելու է 5-10 տարվա համար։Հրատարակությունը նշում է, որ բանակցությունները փորձ են՝ խուսափելու քաոսից, որը կարող է առաջացնել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը»,- պարզաբանվում է հրապարակման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ հարաբերություններ ունի Հայաստանն Իրանի և ԱՄՆ-ի հետ
Հայաստանի համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխե...
Որոշ ժամանակով բացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Մարտի 21–31–ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ինչ է քննարկվել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրե...
Մտադիր չենք դրանք կիրառել 3-րդ կողմի դեմ. Միրզոյան
Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար, սակայն դրանք երրորդ կ...