Բարդ խաղ է լինելու. Վիլի Սանյոլը՝ Հայաստանի դեմ մրցավեճի մասին
Վաղը բարդ խաղ է լինելու մեզ համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հայաստանի դեմ մրցավեճը, այսպես ասած, դերբի է: Վստահ եմ, որ իմ թիմի բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ կլինեն վաղվա հանդիպմանն ու կկարողանան դրական արդյունքի հասնել»,- ասել է Սանյոլը:
Վրաստանի գլխավոր մարզիչը նաև խոսել է Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Ջոն Վան'տ Սխիպի նշանակմանը.
«Հիշում եմ նրան Հունաստանի հավաքականում աշխատելիս: Գիտեմ նաև, որ Ամստերդամի «Այաքսի» պես մեծ թիմում է պաշտոնավարել: Վստահ եմ, որ նրա նշանակումը լավ լուր է հայկական ֆուտբոլի համար: Հայաստանի հավաքականը վերջին 15-20 տարիներին միշտ տպավորել է: Վերջին շրջանը գուցե հաջող չէ, բայց կարծում եմ՝ նոր մարզիչը կարող է շտկել իրավիճակը»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստան-Հայաստան՝ 5-0
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյ...
Այն ինչ եղավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է. Թբիլիսիի քաղաքապետ
Թբիլիսիում կայացած խաղից հետո երկրպագուների պահվածքը չի նշանակում, որ մենք լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ: Ա...
Լավ հանդիպում է սպասվում. Վարազդատ Հարոյան
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է կայանալիք ֆուտբոլային հա...
Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը
Մահացել է հայտնի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում կրկնակի չեմպիոն Ջորջ Ֆորմանը: Նա մահացել է 76 տարեկան հասակում:...