Ավելի քան 200 զոհ Գազայում. ինչ է հայտնի
Իսրայելական տանկերը կրակ են բացել Գազայի հատվածի Աբասան քաղաքի արևելյան շրջանների ուղղությամբ, հայտնում է Al Jazeera-ն։
Հեռուստաալիքի թղթակցի փոխանցմամբ՝ իսրայելական տանկերը գնդակոծում են Խան Յունիսի Աբասան քաղաքի արևելյան թաղամասերը, զանգվածային հարձակում է ընթանում։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ «զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող թիրախներին»։
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, օդային հարվածները հիմնականում հասցվել են խիտ բնակեցված վայրերին, ժամանակավոր դպրոցներին և բնակելի շենքերին, որտեղ մարդիկ պատսպարվում են։
Նշվում է, որ հարձակումներն իրականացվել են միաժամանակ՝ առանց նախնական նախազգուշացման այն շրջաններում, որոնք հայտարարվել են անվտանգ հումանիտար գոտիներ, այդ թվում՝ Ալ-Մավասին։
Պաղեստինի առողջապահական պաշտոնյաների տվյալներով՝ անկլավում զոհվածների թիվը հասել է 232-ի։ Ակնկալվում է, որ այս թվերը կավելանան։
«ՀԱՄԱՍ–ը կարող էր ազատ արձակել պատանդներին՝ հրադադարը երկարացնելու համար, բայց փոխարենը նախընտրեց հրաժարվել և պատերազմել», - ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը Times of Israel-ին։
Իր հերթին ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իսրայելը «ողորմություն չի ցուցաբերի մեր թշնամիների նկատմամբ»։
«Իսրայելը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ մեր բոլոր պատանդները չեն վերադարձել տուն»,- ասել է նա։
«Մենք Անվտանգության խորհրդին պարզ կդարձնենք, որ եթե նրանք ցանկանում են դադարեցնել պատերազմը Գազայում, ապա պետք է ապահովեն պատանդների վերադարձը Իսրայել: Մենք վճռական ենք վերադարձնել նրանց», - ընդգծել է Դանոնը:
Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ եգիպտա-ամերիկյան անվտանգության ուժերը դուրս են բերում իրենց անձնակազմը Նեցարիմ միջանցքից, որն անցնում է Գազայի հատվածի կենտրոնական հատվածով արևելքից արևմուտք:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամու...
ՀՀ ՊՆ արձագանքը` Ադրբեջանի հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր...
Հութիները հարվածել են Թել Ավիվի օդանավակայանին
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Պաղեստին-2 հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ ռազմական գործողության հաջող...