Հութիները հարվածել են Թել Ավիվի օդանավակայանին
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Պաղեստին-2 հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ ռազմական գործողության հաջող անցկացման մասին։ Մարտագլխիկը հարվածել է Բեն Գուրիոն օդանավակայանին՝ Իսրայելի ամենամեծ օդային հանգույցին: Այս մասին հայտնել է հութիների բրիգադային գեներալ Յահյա Սարիան։
«Մենք կշարունակենք խոչընդոտել իսրայելական նավագնացությանը և աջակցել Գազայում գտնվող մեր եղբայրներին, քանի դեռ ագրեսիան չի ավարտվել և պաղեստինցի ժողովրդի պաշարումը չի չեղարկվել», - ասել է Սարիան։
Գեներալը նաև հաղորդել է Կարմիր ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավատորմի խմբին հերթական հարվածի մասին, այդ թվում՝ հարձակման է ենթարկվել նաև USS Harry S. Truman միավորման ֆլագմանը։
Ավելի վաղ հութիներին հաջողվել էր Եմենի երկնքում ոչնչացնել ամերիկյան MQ-9 հետախուզական անօդաչու թռչող սարք։ Հիշեցնենք, որ տարածաշրջանում հակամարտությունը սրվեց ԱՄՆ ռազմական գործողության մեկնարկից հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամու...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի...
ՀՀ ՊՆ արձագանքը` Ադրբեջանի հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր...
Ավելի քան 200 զոհ Գազայում. ինչ է հայտնի
Իսրայելական տանկերը կրակ են բացել Գազայի հատվածի Աբասան քաղաքի արևելյան շրջանների ուղղությամբ, հայտնում է Al Jazeera-ն։Հ...