Մոսկվայում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժածների թիվն աճում է
Մերձմոսկովյան Ռամենսկոյեում, Վիդնոյեում և Դոմոդեդովոյում ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի, նրանց մեջ նաև 3 երեխա կա, հայտնում է «Mash» Telegram ալիքը։
Դոմոդեդովոյին հասցված հարվածի հետևանքով «Միրատորգ» ընկերության ավտոկայանատեղիում մահացած անվտանգության աշխատակիցը 37-ամյա Անդրեյ Կ.-ն է, որն աշխատում էր անօդաչուի հարվածից տուժած բնակելի համալիրի հարևանությամբ գտնվող սուպերմարկետներից մեկում։ Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորված 50-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում, իսկ 44-ամյա տղամարդը գլխի վնասվածքներով հոսպիտալացվել է Դոմոդեդովոյի հիվանդանոց։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՌԴ ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել Մոսկվայի վրա հարձակումը։ Գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքի վրա խոցվել է թշնամու 337 անօդաչու, որից 91-ը՝ Մոսկվայի մարզի երկնքում։ Դոմոդեդովոյում անօդաչուների բեկորների անկման պատճառով մի փոքր վնասվել էր տրանսպորտային ենթակառուցվածքը, երկաթուղային կայարանում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես հետաձգվել էր։
Հարձակման ֆոնին «Ռոսավիացիայի» մամուլի ծառայությունը հայտարարել էր մայրաքաղաքի «Վնուկովո», «Շերեմետևո», «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայանների շահագործման ժամանակավոր սահմանափակումների մասին։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ը...
Մոսկվայի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է
Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, հայտնել է Դոմոդեդովոյի ղեկավարը։Մոսկվ...