
ԱՄՆ-ն չի պարզել, թե ով է կանգնած X-ի դեմ կիբերհարձակման հետևում

Վաշինգտոնը դեռ չի պարզել, թե ով է գործարար Իլոն Մասկի «X» սոցիալական ցանցի վրա իրականացրել խոշոր կիբերհարձակումը , երեքշաբթի հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան, որը ծանոթ է հետաքննությանը, գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները դեռ չգիտեն, թե ով է կանգնած հարձակման հետևում, որի հետևանքով հազարավոր օգտատերեր չեն կարողացել մուտք գործել սոցցանց:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը շատ լուրջ է վերաբերվում ամերիկյան ընկերությունների դեմ բոլոր կիբերհարձակումներին։
Երկուշաբթի Մասկը ասել էր, որ X-ը շատ ուժեղ կիբերհարձակման է ենթարկվել: Նա նշել է, որ հաքերներն ունեցել են «IP հասցեներ Ուկրաինայի տարածքից»։
Կիբերանվտանգության փորձագետները նշում են, որ դա չի նշանակում, որ հարձակումը գալիս է Ուկրաինայի կողմից։