Գաղտնի աշխատանք է տարվում. Ադրբեջանին զիջելը ոչ մի լավ տեղ չի տանելու. Օհանյան

Գերիների հետ կապված հարցը բանակցային սեղանին պետք է լինի մշտական և այդ ուղղությամբ իշխանությունները պետք է համապատասխան աշխատանք տանեն: Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:


«Կարծում եմ, որ եթե նույնիսկ գաղտնի աշխատանք է տարվում, այդ գաղտնի աշխատանքը չպետք է բացառի հրապարակային աշխատանքին, որը որ պետք է երևա, և ՀՀ-ում իշխանությունները պետք է հոգատար լինեն գերիների ընտանիքների նկատմամբ:


Անընդհատ զիջելն Ադրբեջանին ոչ մի լավ տեղ չի տանելու:


Մենք անընդհատ բարձրացնում ենք այն հարցը, որ Ադրբեջանում մեր ռազմաքաղաքական ղեկավարներն են, որոնք օրինական ընտրվել են Արցախի ինքնորոշման ժամանակ և նաև հետագայում Արցախի Հանրապետության ամբողջ գործունեության ընթացքում: Նրանց նկատմամբ ուղղակի անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, կեղծ դատավարություն է իրականցվում, իսկ այդ դատավարությամբ դատում են ոչ միայն նշված անձնաց, այլ նաև՝ Արցախի ինքնորոշման իրավունքը և մեղադրանքի սլաքներն ամբողջությամբ ուղղում են դեպի ՀՀ:


Այս պարագայում այն իշխանությունը, որը որ ունի ամենամեծ լծակներն այդ ուղղությամբ աշխատելու, և երբ որ սլաքներն ուղղում են իրենց ուղղությամբ, եթե այդ ամենը պետք է կուլտ տա նման է նրան, որ այս 44-օրյա պատերազմի պարտությունից հետո անընդհատ ՀՀ իշխանությունները գնում են զիջումների, գտնվում են պարտադրանքի, ճնշումների ներքո և մեկ օր դրա դեմը պետք է առնել: Իսկ դրա արդյունավետ ճանապարհն այն է, որ պարտված իշխանությունները պետք է շուտվանից հեռանային և այսօր էլ դա իրենք պետք է զգան:


Մեր շահերից է բխում, որ Արցախի ռազմաքաղաքական ռեկավարները կեղծ դատավարության մասնակից չլինեն և նրանք չդատապարտվեն այն բանի համար, որ իրենք Արցախի ինքնորոշման գաղափարը պաշտպանել են և ստանձնել են այդ պաշտպանության ղեկավարությունը և տարիներ ի վեր Արցախը պահպանել են որպես հայկական»,-ասել է Օհանյանը:

Քաղաքականություն