Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Թեհրանում Թուրքիայի դեսպանին հրավիրել են Իրանի ԱԳՆ, որտեղ նրան ընդունել է Իրանի արտգործնախարարի օգնական Մահմուդ Հայդարին։ Հանդիպման ընթացքում Հայդարին, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարություններին, ընդգծել է երկկողմ հարաբերություններին վնասող հայտարարություններից խուսափելու անհրաժեշտությունը:
Իր հերթին Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Կարլանկիչը հաստատել է իր երկրի դիրքորոշումը Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման և ընդլայնման հարցում։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera-ին տված հարցազրույցում ավելի վաղ ասել էր, որ Իրանը «մեծ ռեսուրսներ է զոհաբերել տարածաշրջանում իր նվաճումների համար»։ Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության այս մոտեցումը պետք է փոխվի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ օրհներգը փոփոխվեց. նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետությ...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսքերին
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել...
Վարդան Ղուկասյանին սպառնում է արտաքսում
ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվ...
Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար. Փաշինյան
Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հ...