Թուրքիան ԱԳՆ է կանչել Իրանի դեսպանին. մանրամասներ
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջյու Քեչելին հայտարարել է, որ Անկարայում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է գերատեսչություն։
Հանդիպման ժամանակ քննարկվել է երկկողմանի հարցեր, Իրանի որոշ պաշտոնյաների՝ Թուրքիայի դեմ ուղղված մեղադրանքները։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակը նշել է, որ իրանցի պաշտոնյաները վերջին ժամանակներս ավելի հրապարակավ են արտահայտում իրենց քննադատությունը Թուրքիայի հասցեին։
«Մենք կարծում ենք, որ ամեն դեպքում արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը չպետք է օգտագործվեն որպես ներքաղաքական նյութ։ Այս համատեքստում մենք նախընտրում ենք քննադատական ուղերձները մեկ այլ երկրին փոխանցել ուղղակիորեն զրուցակիցների միջոցով։ Մենք այսօր գնացել ենք այս ճանապարհով։ Մենք կարևորում ենք Իրանի հետ մեր հարաբերությունները», - ասել է նա:
Առավոտյան հաղորդվել էր, որ Թուրքիայի դեսպան Հիջաբի Քըրլանգըչ կանչվել է Իրանի ԱԳՆ` Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների...
Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայ...
Լևոն Մնացականյանը խոսել է Արցախի ազատագրմանը մասնակցելու մասին
Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել...
Վտանգ ՀՀ-ի համար. Ադրբեջանում ցանկանում են փակել ԿԽՄԿ գրասենյակը. Աբրահամյան
Ադրբեջանում քննարկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է...