«Սիգնալով» իրար հայհոյելու լեզու է ձևավորվել. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ 


«Այն դեպքերում, երբ անելիք ունենք, պետք է անենք, խստացնենք։


Շատ բաներ խստանում է։ Օրինակ՝ ես համարում եմ, որ ազդանշան տալու հետ կապված պետք է հասկանանք։ Էդ «սիգնալ» տալը, որ մեկը «սիգնալ»է տալիս, մյուսը ավելի երկար պատասխանում է, հետո էն մյուսը երկու հատ կարճ է տալիս, մի հատ երկար։ Ու մի ամբողջ լեզու է ձևավորվել «սիգնալով» իրար հայհոյելու, իրար հետ հարաբերություններ պարզելու՝ վարելու ընթացքում, որն էլ հետո վերածվում է կռվի»,- ասել է նա։



Ավտոմեքենաների մեջ երաժշտություն լսելու հետ կապված Սիմոնյանը նշեց, որ տպավորություն է, որ հենց նոր խորովածը բերել են մեքենայի մեջ ու նշում են, փոքր նվագախումբ է նստած։


Ալեն Սիմոնյանը կոչ արեց խստացնել նման դեպքերը, բայց իրավիճակն ավելի մեղմացնելուն ուղղված նախագիծն ուղղված է կոնկրետ սեգմենտի մարդկանց՝ ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնող անձանց։


Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Radio Aurora-ի ուղիղ եթերում ասել էր, որ օրենսդրական փոփոխություն է նախաձեռնվել, հեղինակները մեր երկրում ապրող աշխատող, վարորդներն են:


Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանն ու Արմեն Խաչատրյանն առաջարկում են վարորդների տուգանային 9 միավորը դարձնել 13։



Քաղաքականություն