Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վարդան Ղուկասյանի վերաբերյալ հարցերին
«Ես չեմ լսում, ես ինքս իմ համար որոշում եմ կայացրել, որ նույնիսկ եթե ինձ վերաբերող ինչ-որ բան ա ինքը իրեն թույլ տալիս, ես չեմ լսելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ հարցերին պատասխանել է Ալեն Սիմոնյանը։
Նա իր արժանապատվությունից, մակարդակից, ինտելեկտից ցածր է համարում և չի լսում նրա եթերները:
Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ այն հայտարարությունները, որոնք քրեական տարր են պարունակում, չէին կարող անհետևանք մնալ․
«Վերջին անգամ, որ ես իր մասին լսել եմ, այն դեպքն է եղել, որ նա եթերով իմ 15-16 տարեկան տղայի հետ հաշվեհարդար տեսնելու կոչ ա արել։
Ուզում եմ հասկանամ՝ սա ի՞նչ քաղաքական դիրքորոշում ա, հլը մի հատ ձեր վրա վերցրեք, որևիցե մեկը մտնի եթեր և ասի՝ էս ինչի երեխային բռնեք, հաշվեհարդար տեսնեք»։
ԱԺ Նախագահի խոսքով՝ իշխանությանը քննադատող քաղաքական կուսակցությունը չի նկատում, որ իր գործելաոճի պատճառով իր վարկանիշը ընկնում է։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների...
Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայտնել...
Լևոն Մնացականյանը խոսել է Արցախի ազատագրմանը մասնակցելու մասին
Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել...
Վտանգ ՀՀ-ի համար. Ադրբեջանում ցանկանում են փակել ԿԽՄԿ գրասենյակը. Աբրահամյան
Ադրբեջանում քննարկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է...