Ադրբեջանն այդ հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ. Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ և շարունակելու ենք աշխատել։ Ցավում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է։ Կարծում եմ, որ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաներն էլ են հասկանում»,- աել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության։
ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Թուրքիան, տեսնելով այդ քայլերը, նույնպես իր դիրքորոշումը կսկսի ավելի հստակ արտահայտել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ օրհներգը փոփոխվեց. նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետությ...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսքերին
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել...
Վարդան Ղուկասյանին սպառնում է արտաքսում
ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվ...
Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար. Փաշինյան
Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հ...