4 մարդ տեղում մահացել է Mercedes–ի և DAF–ի բախման հետևանքով. ՆԳՆ
Մարտի 4-ին, ժամը 00։05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղթանակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ–ն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «DAF» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղում մահացել են։
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և մեկ ուղևորի դիերը։ Մյուս երկու ուղևորների դիերը գտնվել են ավտոմեքենայից դուրս․ դիերը փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։
Նմանատիպ հոդվածներ
Վթարի է ենթարկվել Սերգեյ Կոպիրկինի ավտոմեքենան
Երևանում ավտովթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։ Ինչպես գրում են Զ...
Արկ է ընկել տան վրա. կան տուժածներ. Հարավային Կորեա
Հարավային Կորեայի Պոչեոն քաղաքում բնակելի շենքի վրա արկի ընկնելու հետևանքով 7 մարդ է տուժել, հայտնում է Yonhap-ը։ Տեղակա...
Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել
Մոսկվայում կանխվել է Ղրիմի մետրոպոլիտ Տիխոնի դեմ ուկրաինական ռազմական հետախուզության կողմից նախապատրաստված ահաբեկչությու...
Մեքենան ընկել է Փամբակ գետը. կա զոհ
Փետրվարի 24-ին՝ ժամը 11։49-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...