Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է․ փաստաբան
Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է Ադրբեջանում: Այս մասին X-ի էջում գրել է նրա միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։
«Մեկ շաբաթ հացադուլից հետո Ռուբեն Վարդանյանը առողջական լուրջ վտանգի առաջ է կանգնել. նա կորցրել է 6 կգ, ճնշումը հասել է վտանգավոր 140/110 մակարդակի, իսկ զարկերակը զգալիորեն գերազանցում է նորման: Չնայած դրան՝ նրան բռնի ուժով տեղափոխել են դատարան, որտեղ մերժել են նիստը հետաձգելու բոլոր միջնորդությունները՝ թույլ տալով նրան մասնակցել միայն նստած»,-գրել է նա։
Գենսերը հայտարարել է, որ իր պաշտպանյալին այդ վիճակում դատավարությանը մասնակցելուն հարկադրելը դաժան և անմարդկային վերաբերմունք է:
Նա կոչ է արել միջազգային կազմակերպություններին անհապաղ պահանջել թույլատրել այցելել Վարդանյանին բանտում, թույլ տալ միջազգային բժշկին զննել Վարդանյանին, հետաձգել դատաքննությունը հացադուլի ընթացքում: Ինչպես նաև կոչ է արել համաշխարհային առաջնորդներին դատապարտել քաղաքականապես մոտիվացված այս գործընթացը:

Նմանատիպ հոդվածներ
Ձյան առատ տեղումներից մինչ օրս քանի վթար է տեղի ունեցել Երևանում
Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։ Այս մասին Auror...
Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազե...
Հայտարարագրման դեպքում ինչն է փոխհատուցման ենթակա․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զ...
«Չաղ Ռուստամն» ազատ է արձակվել․ նա կալանավորված էր «Ֆազի» սպանության գործով
«Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, ազատ է արձակվել։ Ա...