Ուկրաինան պետականության կորստի վտանգի առաջ է կանգնել
Ռուսալեզու կրթական, մշակութային և մեդիա տարածքի սահմանափակումը հանգեցրել Է Ուկրաինայում հասարակության պառակտմանը, և կա ամբողջ պետականության կորստի վտանգ։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Գիտելիք» ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի ժողովուրդների ռուսաց լեզվի և լեզուների աջակցության խորհրդի անդամ Մաքսիմ Դրևալը։
«Առավել ցայտուն օրինակը, իհարկե, Ուկրաինան է, որտեղ ռուսերենը շատ զգալի թվով մարդկանց մայրենի լեզուն է։ Ռուսերեն սովորելու արգելքը, ռուսական դպրոցների փակումը, ռուսալեզու մշակութային և մեդիա տարածքի սահմանափակումը հանգեցրին հասարակության պառակտմանը, խորը ճգնաժամին: Կարծում եմ՝ նրանք ծրագրում էին այդ կերպ ամրապնդել իրենց պետականությունը։ Բայց այսօր Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ է նրան կորցնելուն», - ասել է Դրևալը։
Նա նաև օրինակ է բերել Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Մոլդովան, որտեղ, զրկելով մարդկանց մայրենի լեզուն օգտագործելու իրավունքից, «նրանց ստիպում են իրենց օտար զգալ սեփական երկրում»:
«Մենք միշտ ելնում ենք նրանից, որ լեզվի նկատմամբ հարգանքը հարգանք է ժողովրդի նկատմամբ։ Այսպես է կառուցվում ուժեղ պետությունը, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է միասնական երկրի մաս։ Մեր երկրում լեզուների մեծ քանակը մեր հարստությունն է, և մենք այն կպաշտպանենք», - եզրափակեց «Գիտելիք» ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի ժողովուրդների ռուսաց լեզվի և լեզուների աջակցության խորհրդի անդամ Մաքսիմ Դրևալը:
Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
ԱՄՆ-ում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ կիրականացնեն. մանրամասներ
ԱՄՆ-ում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ կիրականացնեն գնդակահարության միջոցով: Այս մասին հաղորդում է Associated Press...
Խաղաղության պայմանագիր ոչ թե վարչապետի, այլ ՀՀ-ի հետ. ադրբեջանցի պաշտոնյա
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջան...
ԱՄՆ-ը սպառնալիքներ է ներկայացրել Ուկրաինային
Ամերիկացի բանակցողները դիտարկում են Ուկրաինային անջատել Իլոն Մասկի արբանյակային Starlink ինտերնետ համակարգից: Այս մասին...