Ուզում են կտրեն մեզ մեր արմատներից. Փաշինյան
Հայաստանում առաջնորդության ձևավորման ինստիտուտներ շատ չկան: Այս մասին կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում առաջնորդությունը ձևավորվում է հիմնականում փողոցում»,- նշել է Փաշինյանը։
Վերջինս նշել է, որ առաջնորդությունը պետք է սաղմնային մակարդակում ձևավորվի ու մրցակցության մեջ զարգանա։
«Ում թողես, ասում են՝ «պետք է կայանան ինստիտուտները», որ ասես՝ հլը մի րոպե, բացատրի, թե ինստիտուտն ինչ է... ինստիտուտը սա է, որ տանում ես, խողովակը դնում ես մարդու տան մեջ։ Մեր ամբողջ բյուջեն, մեր ամբողջ ծրագրերը առաջնորդության արտահայտությունն են, որովհետև ինչ-որ մեկը մտածում ու ասում է՝ «սա է պետք անել, սա պետք չէ անել»։
Հիմա մենք այդ առաջնորդությունը տանում, դնում ենք մարդկանց առաջ։ Սա է ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացումը, էլ չեն կարող գնալ ու ասել՝ «այ, եթե մեզ կտաք ձայն, ցուցակներն էլ պասպորտների համարներով կբերեք, այդ ժամանակ փոսը կլցնենք»։
Մենք սա չենք ասում, բայց հիմա փորձագիտական հանրությունն իմ այս ելույթը կվերլուծի ու այսօր երեկոյան կտեսնենք, թե էլ ինչ ծախեցինք, էլ ինչը տվեցինք, ում հետ ինչ դավադրություն եղավ, սա ո՞ր արտաքին ուժի կողմից պարտադրված պահանջ է, որ մենք մեր քաղաքացուն մեր ավանդույթից կտրում ենք, որ բդեշխը պետք է որոշի, «սրանք ինչ են ուզում անեն, ուզում են կտրեն մեզ մեր արմատներից»։
Ժպտում եք, բայց հարյուր տոկոսով այդպես է»,- ասել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Խաղաղության պայմանագիր ոչ թե վարչապետի, այլ ՀՀ-ի հետ. ադրբեջանցի պաշտոնյա
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջան...
ԱՄՆ-ը սպառնալիքներ է ներկայացրել Ուկրաինային
Ամերիկացի բանակցողները դիտարկում են Ուկրաինային անջատել Իլոն Մասկի արբանյակային Starlink ինտերնետ համակարգից: Այս մասին...
ԵԱՏՄ-ն կարող է դառնալ G20-ի անդամ. Լավրով
Եվրասիական տնտեսական միությունը դրսևորում է դրական դինամիկա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով...