Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խորացել է. Օհանյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ոչ միայն չի ավարտվել, այլև խորացել է։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ադրբեջանը, իրականացնելով ցեղասպանություն «հակաահաբեկչական գործողությունների ներքո», ամբողջովին հայաթափեց Արցախը։ Այսօր էլ հանցագործ պետությունը Բաքվում դատում է ինքնորոշված, օրինական ընտրված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը և մեր մարտական ընկերներին»,- ասել է Օհանյանը՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ որևէ քայլ չեն անում, փոխարենը չափազանց սխալ որոշումներ են կայացվում կամ քննարկվում, ինչպես օրինակ, Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերի հետկանչումը։
Նա կարծում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները, բոլոր ինստիտուտները պետք է շարունակեն գործել, աշխատել և՛ Արցախի ժողովրդի կարգավիճակի, և՛ հավաքական պահելու, և՛ հետագայում Արցախ վերադառնալու առումով։ Օհանյանը նաև համաձայն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը սխալ որոշում է նման իրավիճակում։
Նմանատիպ հոդվածներ
Դա նույնպես մեր ազդեցությունն է. Մարկուս Ռիտերը` հայ-անդրբեջանական հարաբերությունների մասին
Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսել...
Կային մտքեր, որոնց հետ համաձայն եմ. Աղազարյանը` Քոչարյանի ասուլիսի մասին
ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետևել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ու խոստովանել՝ կային մտքե...
Էր Ռիադում մեկնարկեց բանակցությունները ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև
Էր Ռիադում բանակցություններ են սկսվել ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։Բանակցություններն ընթանում են թագավո...
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...