ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հայտնել է, որ բարձր է գնահատում Ռիադում կայացած բանակցությունների արդյունքը:
«ՌԴ-ն առաջին քայլն է արել, որպեսզի ԱՄՆ-ի հետ աշխատանքը վերսկսվի ամենատարբեր ուղղություններով, որտեղ կա փոխադարձ հետաքրքրություն»,- ասել է Պուտինը:
Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել եվրոպացիների և Ուկրաինայի հետ շփումներից, այլ նրանք են դադարեցրել կամ արգելել շփումները։
Նախագահի խոսքով, Թրամփի հետ պարզապես հանդիպումը բավարար չէ, այլ պետք է հասնել ամենակարևոր հարցերի մշակման, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսօր այնպիսին են, որ սուրճի սեղանի շուրջ հանդիպումը բավարար չէ»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Խաղաղության պայմանագիր ոչ թե վարչապետի, այլ ՀՀ-ի հետ. ադրբեջանցի պաշտոնյա
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջան...
ԱՄՆ-ում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ կիրականացնեն. մանրամասներ
ԱՄՆ-ում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ կիրականացնեն գնդակահարության միջոցով: Այս մասին հաղորդում է Associated Press...
ԱՄՆ-ը սպառնալիքներ է ներկայացրել Ուկրաինային
Ամերիկացի բանակցողները դիտարկում են Ուկրաինային անջատել Իլոն Մասկի արբանյակային Starlink ինտերնետ համակարգից: Այս մասին...