Ներկայացվել է՝ փետրվարին ավտոբուսի քանի վարորդ է ազատվել աշխատանքից
Փետրվարին 15 վարորդ է ազատվել աշխատանքից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Վարորդներն աշխատանքից ազատվել են ինչպես սեփական դիմումների համաձայն, այնպես էլ կարգապահական վարույթներով:
Փետրվարի 17-ին 48 համարի երթուղում տեղի ունեցած միջադեպի պատճառով վարորդը նկատողություն է ստացել։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ կա արդյոք վարորդների պակաս, քանի որ աշխատանքի ընդունման հայտարարություն է առկա, Գեղամ Ասատրյանն ասել է.
«Մեկը սեփական դիմումի համաձայն է ազատվում, մեկը կարգապահական վարույթով է ազատվում, բայց էն հիմնական վակուումը ազատված վարորդների առումով՝ չկա, իսկ աշխատանքի ընդունման հայտարարությունը կա, որովհետևր շարունակում ենք ռեզերվի համալրումը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազե...
Հայտարարագրման դեպքում ինչն է փոխհատուցման ենթակա․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զ...
ՊԵԿ-ը` անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման մասին
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետ...
Ձյան առատ տեղումներից մինչ օրս քանի վթար է տեղի ունեցել Երևանում
Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։ Այս մասին Auror...