Ես դրա համար 90 օր ունեմ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է առաջիկա 30 օրվա ընթացքում որոշում կայացնել ԱՄՆ-ում TikTok սոցիալական ցանցի ճակատագրի վերաբերյալ: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
«Շատերն ինձ հետ քննարկում են TikTok-ի ձեռքբերման հարցը, դրանք շատ կարևոր մարդիկ են։ Ես որոշում կկայացնեմ, հավանաբար, առաջիկա 30 օրվա ընթացքում: Ես դրա համար 90 օր ունեմ, կարծում եմ մենք կարող ենք փրկել TikTok-ը՝ դա լավ կլինի», - նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփն ընդգծել է, որ իրավունք ունի վաճառել կամ փակել սոցիալական ցանցը՝ կախված նրանից, թե որն է լավագույնը երկրի համար:
Հունվարի 19-ին ԱՄՆ-ում TikTok-ն արգելափակվել էր Սպիտակ տան նախկին ղեկավար Ջո Բայդենի որոշմամբ։ Սակայն 12 ժամ անց սոցցանցը կրկին աշխատել Է Թրամփի խոստումից հետո։