Մասկն առաջարկ ունի՝ Ֆրանսիայի և Անգլիայի միջև գտնվող նեղուցի վերաբերյալ
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել է Ֆրանսիայի և Անգլիայի միջև Լա Մանշի նեղուցն անվանել «Ջորջ Վաշինգտոնի ջրանցք»՝ ԱՄՆ առաջին նախագահի անունով:
«Անգլիան և Ֆրանսիան բաժանող ջրերի նոր անվանումը», - գրել է Մասկը X սոցցանցի իր էջում ՝ հրապարակմանը կցելով նեղուցի աշխարհագրական քարտեզը, որտեղ այն արդեն անվանվել է Վաշինգտոնի պատվին:
Ավելի վաղ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով կարգադրել էր սկսել Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոց անվանափոխելու գործընթացը. փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ ներքին գործերի նախարարը «30 օրվա ընթացքում «պետք է ձեռնարկի բոլոր» անհրաժեշտ գործողությունները» անվանափոխության համար: Թրամփը դեռ երդմնակալությունից առաջ հայտնել էր այդ մտադրության մասին՝ ընդգծելով, որ այդ քայլը կդառնա իր վարչակազմի նոր քաղաքականության մի մասը: