Ռուսաստանը Իրան գազ կմատակարարի Ադրբեջանի տարածքով
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Ադրբեջանով դեպի Իսլամական Հանրապետություն գազատարի երթուղու շուրջ: Բանակցությունները գտնվում են մատակարարումների գնի քննարկման վերջնական փուլում։ Կողմերը քննարկում են նաև գազի արդյունահանման համատեղ նախագծերը, հունվարի 17-ին լրագրողներին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը։ Այս մասին գրում է РБК–ն:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ընթանում է Ռուսաստանից Իրան գազատարի կառուցման նախագիծը, որի մատակարարումները առաջին փուլում կարող են կազմել 2 միլիարդ խորանարդ մետր, իսկ հետագա աճը՝ 55 միլիարդ խորանարդ մետր: Բացի այդ, Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը նավթի և գազի ոլորտում և խրախուսել ներդրումները հանքավայրերի զարգացման նախագծերում։
«Ադրբեջանով երթուղին համաձայնեցված է։ Այժմ մենք բանակցությունների վերջնական՝ գնի հաստատման փուլում ենք։ Ծավալներն արդեն հստակեցված են։ Գինը միշտ կոմերցիոն խնդիր է, փոխզիջումների որոնում, ուստի երկու կողմից էլ ստեղծվել են աշխատանքային խմբեր, և մասնագետները մշակում են գնագոյացման մոտեցում»,- ասել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ 10 երկրներ պահանջում են պատժամիջոցներ կիրառել ռուսական գազի դեմ. Bloomberg
ԵՄ 10 երկրներ պահանջում են պատժամիջոցներ կիրառել ռուսական բնական գազի և հեղուկ գազի դեմ: Այս մասին գրում է Bloomber...
Իրանը մոտ 3 միլիոն բարել նավթ է դուրս բերել Չինաստանի պահեստից
Իրանը մոտ 3 միլիոն բարել նավթ է դուրս բերել Չինաստանի պահեստից: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անել...
Պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական շահը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական զարգացման շահը: Այս մասին սոցցանցում գրում է Հ...
Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Սերբիա
Ադրբեջանը Սերբիային ծանուցել է գազի մատակարարման դադարեցման մասին: Այս մասին Kommerstan.ru–ի փոխանցմամբ հայտարարել է Սեր...