Պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական շահը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական զարգացման շահը: Այս մասին սոցցանցում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա գրել է. «2025 թվականին ինձ համար առաջնահերթ լոկոմոտիվային ծրագիր եմ համարում խաղաղության գործընթացը, թվայնացումը և կոռուպցիայի դեմ պայքարը:
Երբ ավելի ու ավելի փորձում ես խորը հասկանալ աշխարհաքաղաքականությունը, հասկանում ես, որ դրա հիմքում ընկած է տնտեսությունը, իսկ տնտեսության հիմքում ընկած է յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության անհրաժեշտությունը, որովհետև պետությունները կայանում են իրենց քաղաքացիների բարեկեցությունով: Բացարձակապես ամեն ինչ, ինչ անում են պետությունները` ծառայում են իրենց քաղաքացիների բարեկեցության համար: Հակառակ դեպքում պետությունն իմաստ չունի: Եվ բարեկեցության անհրաժեշտության վրա են կառուցվում մնացած բոլոր քաղաքականությունները:
Երբ ասում ենք անվտանգություն, այդ առումով էլ չենք շատ խորանում, թե ինչի՞ անվտանգությունը. բարեկեցության անվտանգությունը, որովհետև բոլոր այն կոմպոնենտները, որոնք անհրաժեշտ են բարեկեցության համար` անվտանգությունը բխում է այդ կոմպոնենտների անվտանգությունից: Ուրիշ ոչ մի բան չի նշանակում»:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մոտ 3 միլիոն բարել նավթ է դուրս բերել Չինաստանի պահեստից
Իրանը մոտ 3 միլիոն բարել նավթ է դուրս բերել Չինաստանի պահեստից: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անել...
Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Սերբիա
Ադրբեջանը Սերբիային ծանուցել է գազի մատակարարման դադարեցման մասին: Այս մասին Kommerstan.ru–ի փոխանցմամբ հայտարարել է Սեր...
ԵՄ 10 երկրներ պահանջում են պատժամիջոցներ կիրառել ռուսական գազի դեմ. Bloomberg
ԵՄ 10 երկրներ պահանջում են պատժամիջոցներ կիրառել ռուսական բնական գազի և հեղուկ գազի դեմ: Այս մասին գրում է Bloomber...
Ռուսաստանը Իրան գազ կմատակարարի Ադրբեջանի տարածքով
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Ադրբեջանով դեպի Իսլամական Հանրապետություն գազատարի երթուղու շուրջ: Բանակցություններ...