ԵՄ 10 երկրներ պահանջում են պատժամիջոցներ կիրառել ռուսական գազի դեմ. Bloomberg
ԵՄ 10 երկրներ պահանջում են պատժամիջոցներ կիրառել ռուսական բնական գազի և հեղուկ գազի դեմ: Այս մասին գրում է Bloomberg–ը:
Նշվում է, որ այս երկրների թվում են Շվեդիան, Իռլանդիան, Լեհաստանը և Բալթյան երեք հանրապետությունները, որոնք առաջարկում են արգելել խողովակաշարով գազի և հեղուկ բնական գազի (LNG) ներմուծումը ԵՄ՝ սահմանափակելու այն եկամուտները, որոնք Կրեմլն օգտագործում է ուկրաինական ռազմական հակամարտությունը ֆինանսավորելու համար:
Չնայած ԵՄ-ն արդեն արգելել է ռուսական նավթի ներկրումը, սակայն որոշ երկրների կախվածությունը Ռուսաստանի գազից մինչ այժմ խոչընդոտում է այս տեսակի վառելիքի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը։ Սահմանափակիչ միջոցների ընդունումը պահանջում է ԵՄ անդամ բոլոր 27 երկրների միաձայն հավանությունը։
Այնուամենայնիվ, ըստ գործակալության, սա գնալով ավելի բարդ խնդիր է դառնում՝ հաշվի առնելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի թերահավատությունը նման քայլերի նկատմամբ։
«Վերջնական նպատակն է հնարավորինս շուտ արգելել ռուսական գազի և հեղուկ բնական գազի ներկրումը», - նշվում է Bloomberg News-ին հասանելի դարձած փաստաթղթում, որում հիշատակվում են նաև Դանիան, Ֆինլանդիան, Չեխիան և Ռումինիան:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մոտ 3 միլիոն բարել նավթ է դուրս բերել Չինաստանի պահեստից
Իրանը մոտ 3 միլիոն բարել նավթ է դուրս բերել Չինաստանի պահեստից: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անել...
Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Սերբիա
Ադրբեջանը Սերբիային ծանուցել է գազի մատակարարման դադարեցման մասին: Այս մասին Kommerstan.ru–ի փոխանցմամբ հայտարարել է Սեր...
Պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական շահը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական զարգացման շահը: Այս մասին սոցցանցում գրում է Հ...
Ռուսաստանը Իրան գազ կմատակարարի Ադրբեջանի տարածքով
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Ադրբեջանով դեպի Իսլամական Հանրապետություն գազատարի երթուղու շուրջ: Բանակցություններ...