Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Սերբիա
Ադրբեջանը Սերբիային ծանուցել է գազի մատակարարման դադարեցման մասին: Այս մասին Kommerstan.ru–ի փոխանցմամբ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Նրա խոսքով, մատակարարումների դադարեցումը կապված է «Շահ Դենիզ» հանքավայրի խնդիրների հետ, ինչը նշանակում է, որ Բելգրադն այլևս չի կարող հույս դնել 1,7 միլիոն խմ գազի վրա, որն ամեն օր մատակարարվում էր։
«Այստեղ ասվում է.«Չկա վստահություն կամ հստակություն, թե որքան ժամանակ կպահանջվի գազի մատակարարման վերականգնման համար»: Ձեզ համար սերբերեն կթարգմանեմ, սիրելի ժողովուրդ։ Սա նշանակում է, որ այսօրվանից մենք սկսելու ենք շատ ավելի ուժեղ և ավելի շատ ծախսել սեփական պաշարները»,– ասել է Վուչիչն ասել է ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների գծով տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ կայացած ճեպազրույցում։
Սերբիայի նախագահը հույս է հայտնել, որ մեկ-երկու ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը կլուծի խնդիրները, և մատակարարումները կվերսկսվեն։
Ալեքսանդր Վուչիչը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ պատժամիջոցները Հարավարևելյան Եվրոպայի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկի՝ NIS–ի դեմ: Հունվարի 10-ին «Գազպրոմ Նեֆտ»-ի հետ միասին ամերիկյան «սև ցուցակ» է ավելացվել նաև NIS-ը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մոտ 3 միլիոն բարել նավթ է դուրս բերել Չինաստանի պահեստից
Իրանը մոտ 3 միլիոն բարել նավթ է դուրս բերել Չինաստանի պահեստից: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անել...
Պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական շահը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական զարգացման շահը: Այս մասին սոցցանցում գրում է Հ...
ԵՄ 10 երկրներ պահանջում են պատժամիջոցներ կիրառել ռուսական գազի դեմ. Bloomberg
ԵՄ 10 երկրներ պահանջում են պատժամիջոցներ կիրառել ռուսական բնական գազի և հեղուկ գազի դեմ: Այս մասին գրում է Bloomber...
Ռուսաստանը Իրան գազ կմատակարարի Ադրբեջանի տարածքով
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Ադրբեջանով դեպի Իսլամական Հանրապետություն գազատարի երթուղու շուրջ: Բանակցություններ...