Մանրամասներ՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պարզաբանել է Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը, ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ: Այս մասին հայտնում են Կրեմլից։
Հաղորդվում է, որ զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Ի շարունակություն 2024 թվականի դեկտեմբերին անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի, քննարկվել են ինտեգրացիոն փոխգործակցության հետագա խորացման որոշ արդիական հարցեր, առաջին հերթին՝ էներգետիկայի ոլորտում։ Արձանագրվել են ծանրակշիռ գործնական օգուտներ ԵվրԱզԷՍ-ի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքից, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ զրույցի մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ կառավարությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Լոս Անջելեսի հրդեհները կապված են Ուկրաինային օգնելու հետ․ Թրամփ կրտսեր
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին հայտնել է, թե ինչու հրշեջ ծառայությունները մինչ այժմ չեն կարողացել մարել բռնկ...
Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստա...
Միրզոյանը չի բացառել ռուս սահմանապահներին կրճատելու հնարավորությունը
Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի...