Սպորտ
Մասկը ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլը»
Mariam Z.
Աշխարհի ամենահարուստ մարդը` Իլոն Մասկը, ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլը»: Այս մասին Times Radio-ի եթերում ասել է նրա հայրը՝ Էրոլ Մասկը:
«Իլոնը «Լիվերպուլը» գնելու ցանկություն հայտնել է, բայց դա չի նշանակում, որ նա կգնի ակումբը: Իհարկե, նա շատ կուզեր դա անել, ես` նույնպես:
Նրա տատը ծնվել է Լիվերպուլում, մենք ազգականներ ունենք այդ քաղաքում: Բախտ ենք ունեցել ճանաչելու The Beatles խմբի անդամներին, որովհետև մեր ընտանիքի անդամը նրանց հետ է մեծացել: Այնպես որ, ամուր կապ ունենք Լիվերպուլի հետ»,- ասել է Էրոլ Մասկը:
Forbes-ը Իլոն Մասկի կարողությունը գնահատում է 430 միլիարդ դոլար:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0