Մակրոնը իր ելույթում մեղադրել է Իլոն Մասկին, միաժամանակ չտալով նրա անունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Փարիզում Ֆրանսիայի դեսպանների հետ, մեղադրել է միլիարդատեր և X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկին եվրոպական քաղաքականությանը միջամտելու մեջ։
Մակրոնը Մասկի անունը չի նշել, սակայն, ինչպես նշում է Politico-ն, նրա ելույթից պարզ էր դառնում, որ խոսքը գնում է գործարարի մասին։
«Ո՞վ կարող էր 10 տարի առաջ պատկերացնել, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկի սեփականատերը կաջակցի և ուղղակիորեն կմիջամտի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնն իր ելույթում անդրադարձել է նաև ուկրաինական պատերազմի թեմային։ Նրա կարծիքով, Կիևը պետք է «իրատեսական բանակցություններ վարի տարածքային հարցերի շուրջ»՝ նշելով, որ «միայն նա կարող է դրանք վարել»։
«Միացյալ Նահանգները պետք է օգնի մեզ փոխել իրավիճակը և համոզի Ռուսաստանին գալ բանակցությունների սեղանի շուրջ, մինչդեռ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հիմնական պատասխանատվությունը»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում RFI Russian Service-ը։
Նա ընդգծել է, որ չնայած ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամարտությունը հնարավորինս շուտ լուծելու խոստումներին, «Ուկրաինայի համար արագ և հեշտ լուծում չի լինի»։ Մակրոնը նաև նշել է, որ եվրոպական երկրները չեն կարող իրենց թույլ տալ Ռուսաստանին հաղթել պատերազմում, քանի որ դա կվտանգի միջազգային կարգը և Եվրոպայի անվտանգությունը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության...
Մենք բանակցություններ ենք սկսում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան
Ինչպես արդեն հայտեցինք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կնքվեց ռազմավարական պայմանագիր: Պայմանագրի կնքման արարողության ժամանակ ԱՄՆ պետք...
ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական պայմանագիր ստորագրվեց
Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի հատուկ ռազմավարական թիմ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար:...
Կարեն Գիլոյանը՝ իր հրաժարականի մասին
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի...