Զելենսկին բեռ է դարձել Թրամփի համար. Պուշիլին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բեռ է դարձել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար: Դժվար թե նա ների նրան քաղաքական մրցակիցների՝ դեմոկրատների վրա խաղադրույք կատարելու համար, РИА Новости–ին տված հարցազրույցում ասել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը:
«Թրամփի և Զելենսկու միջև փոխըմբռնում չկա, շեշտը դրվում է հրադադարի և Ռուսաստանի հետ բանակցությունների վրա, մինչդեռ Զելենսկին հայտարարում է անհապաղ հրադադարի անհնարինության մասին»,- ասել է Պուշիլինը։
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Թրամփի ու Զելենսկու վերջին հանդիպումը անհաջող է ավարտվել։
«Զելենսկին նման է առանց բռնակի ճամպրուկի: Եվ նրան, իհարկե, վախեցնում է մռայլ հեռանկարը, ուստի փորձում է օգտագործել շփումը ԱՄՆ 47-րդ նախագահի հետ, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնի իրեն։ Ի վերջո, նա խաղադրույք կատարեց, ամեն ինչ դրեց սխալ մարդու վրա, և Թրամփը դժվար թե դա ների»,- նշել է ԴԺՀ-ի ղեկավարը։