Ազգաբնակչության սոցիալական վիճակը սրվում է․ Մանասերյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը գրում է.
«Երբ ասում եմ, որ ազգաբնաչության սոցիալական վիճակը սրվում է, ոմանք սրտնեղում են։ Փորձագիտական գնահատականները մի կողմ դնելով, ներկայացնում եմ պաշտոնական վիճակագրությունից ընդամենը մի քանի դրվագ.
֊ 475 հազար մարդ մոտ 80 հազար դրամ կազմող պարենային զամբյուղից (կոմունալ, տրանսպորտի, հագուստի ծախսերը չեն ներառված) շատ ցածր` մոտ 45֊52 հազար դրամ ստացող կենսաթոշակառուներ են։
֊ 190 հազարից ավելի մարդ պաշտոնապես գրանցված գործազուրկներ են։ Շատերը չեն գրանցվում որպես գործազուրկ, քանի որ դրա համար նպաստ չի տրամադրվում։
֊ 220 հազար մարդ` անհուսալի, անվերադարձելի վարկեր ունեցողները (նախորդ երկու խմբերի ներկայացուցիչներին փաստացի վարկ չեն տրամադրում)։
Այս ամենին հավելեք մինչև 18 տարեկաններին, ծննդկաններին, հիվանդներին, պարտադիր զինվորական ծառայողներին, պատերազմի հաշմանդամներին, հողազուրկ գյուղացիներին, ազատազազրկվածներին, այլ անաշխատունակներին, Արցախից բռնագաղթածներին, ապա կարող եք գոնե մոտավոր պատկերացում կազմել բնակչության իրական եկամուտների և սոցիալական վիճակի մասին»։
Նմանատիպ հոդվածներ
Քանի հայկական բեռնատար է կուտակված Վերին Լարսի անցակետում
Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը տեղեկացնում է, որ Ռուս-վրացական սահմանին գտնվո...
Տարադրամի փոխարժեքն այսօր
Rate.am-ում դեկտեմբերի 16-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 389,61...
Թուրքիային, Վրաստանին և Հայաստանին սառնամանիքներ են մոտենում
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները` Հայաստանի Հանրապետության տարածքում:Դեկտեմ...
Դոլարն ու եվրոն նվազել են․ փոխարժեքն այսօր
Rate.am-ում դեկտեմբերի 15-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 392 դրա...