Երեխայի նկատմամբ բռնություն գործադրած ուսուցիչը ազատվել է աշխատանքից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ-ից։
«Նման ահազանգերից մեկն առաջին դասարանում դասվարի կողմից երեխայի նկատմամբ ծեծի դեպքն էր, ինչի ահազանգը ստանալուն պես նախարարությունը դիմել է Կրթության տեսչական մարմին, Ոստիկանություն և Դատախազություն։ Ձեռնարկված քայլերի արդյունքում ուսուցիչն ազատվել է աշխատանքից։ Առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը նաև պատրաստվում է հայց ներկայացնել՝ նշված ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նմանատիպ իրավիճակներն անթույլատրելի են, և այդ պարագայում նախարարությունը հետևողականորեն նման մանկավարժներին հետագա մանկավարժական գործունեության իրավունքից զրկելու հայցերով դիմելու է դատարան։
«Նախարարությանն ուղղված դիմումները վկայում են այն մասին, որ բռնության դեպքերն առկա են ինչպես երեխաների միջև, այնպես էլ ուսուցիչ-սովորող փոխհարաբերություններում, որի մասին հաճախ տեղեկացված են լինում ուսումնական հաստատության բոլոր կամ գրեթե բոլոր աշխատակիցները, սովորողները և ծնողական համայնքի ներկայացուցիչները: Բռնության մասին իմացությունն ու դրա դեմ քայլեր չձեռնարկելու վարքագիծն առաջ են բերում բռնության հանդեպ անթույլատրելի հանդուրժողականություն, որից առաջին հերթին տուժում են երեխաները և կրթության որակը։
Հարկ է ընդգծել, որ նույնքան անհանդուրժելի է հնարավոր բռնությունը ուսուցիչների նկատմամբ՝ հատկապես ծնողների կողմից անհարգալից վերաբերմունքի պարագայում։ Նախարարությունը նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակում՝ երեխայի կրթության իրավունքի ապահովման առումով ծնողների պարտավորություններն առավել հստակեցնելու և այդ հարցերում հետևողական չլինելու պարագայում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով։
Ուսումնական հաստատությունը պետք է սովորողների համար հանդիսանա ապահով և անվտանգ միջավայր, ուստի հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած տեսակի դրսևորումից, նման դրսևորումների դեպքում անպայման բարձրաձայնել համապատասխան մարմիններին, համատեղ ջանքերով դպրոցում ապահովել դրական հաղորդակցության և հարաբերությունների մթնոլորտ»,-ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է սահմանախախտման հավանական փորձի մասին
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել սահմանախախտման հավանական փորձի մասին։ Հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ԱԱԾ-ում...
Ինչու է Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 2 ժամ պտտվել ՀՀ երկնքում
Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա») մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում։ Այս մասին Sputnik Արմեն...
10 անգամ ավելի տուգանք ձմեռային անվադողերով չերթևեկելու համար
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց, ըստ որի ձմռանն ամառային անվադողով երթեւեկողները կտուգանվեն 5000 դրամով, իսկ եթե...
Հեղուկ գազի թանկացումը Լարսի ճանապարհի հե՞տ էր կապված․ հարց՝ Պապոյանին
Կառավարության ճեպազրույցի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Լարսի հետ կապված իրավիճակը...