ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում կրկին ցույցեր են
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, կրկին ցուցարարներ են հավաքվել։ Սա տեղի է ունենում արդեն 12-րդ երեկոն անընդմեջ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Ոստիկանությունը չի միջամտում տեղի ունեցողին, այլ միայն արգելափակել է մեքենաների շարժը Ռուսթավելի պողոտայով։
Ընդդիմության բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու իր որոշման մասին։
Բողոքի ակցիայի մասնակիցներն օգտագործում են ճայթրուկներ, քարեր, շշեր, հաղորդվել է, որ բախումների վայրում հայտնաբերվել են Մոլոտովի կոկտեյլներ։ Անվտանգության ուժերը պատասխանում են՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրանսպորտից շատ օգտվողների համար ուղեվարձը կէժանանա, քիչ օգտվողների համար՝ կթանկանա. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքի բնակիչներին մանրամասներ է ներկայացրել տրանսպորտի ոլորտում բարեփոխումների վե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաշար ալ Ասադի ավտոպարկը
Թելեգրամյան ալիքները հրապարակում են տեսակադրեր, որոնցում, ըստ գրառումների, երևում է Բաշար ալ Ասադի ավտոպարկը: Ավելի վաղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վառվեցին Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը
Հանրապետության հրապարակում վառվեցին մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Տոնական արարողությունն ուղեկցվեց ամանորյա միջ...
Ճայթրուկներ և քարեր` ոստիկանների ուղղությամբ. Թբիլիսի
Թբիլիսիում ցուցարարները ճայթրուկներ են նետում խորհրդարանի և ոստիկանների ուղղությամբ, որոնցից մեկը պայթել է РИА Новости-ի...