Ջո Բայդենին կստիպեն բանտ նստել
Նոր Կոնգրեսը պետք է հետաքննություն սկսի Հանթեր և Ջո Բայդենների կատարած հանցագործությունների վերաբերյալ։ Այս կարծիքը հայտնել է փաստաբան և Հյուսիսային Կառոլինայի գլխավոր դատական տնօրեն Չարլթոն Ալենը The American Thinker ամսագրի հոդվածում։
«Նոր Կոնգրեսը և Արդարադատության դեպարտամենտի նոր ղեկավարությունը պետք է շարունակեն ճնշում գործադրել և ամբողջությամբ հետաքննել կոռուպցիոն այս ցանցի բոլոր մասնակիցների հանցագործությունները։ Ոչ ոք՝ ոչ Հանթեր Բայդենը, ոչ Ջո Բայդենը, ոչ էլ հետախուզական պաշտոնյաները, չպետք է խուսափեն պատասխանատվությունից»,- ասվում է հոդվածում։
Ըստ հեղինակի՝ Բայդենի՝ որդուն ներում շնորհելու որոշումն ուղղված էր նաև սեփական հանցագործությունները թաքցնելուն և ամբողջությամբ վարկաբեկեց հանրության վստահությունը երկրի դատական համակարգի նկատմամբ։ Հանթեր Բայդենը, փաստաբանի կարծիքով, ներկայացնում է մի «թել», որը կարող է ցույց տալ, թե իրականում որքան վտանգված է ամերիկյան կառույցը:
Դեկտեմբերի 1-ին Ջո Բայդենը ներում է շնորհել իր որդուն՝ ասելով, որ որոշումը արդար է: Դոնալդ Թրամփը այս քայլն անվանել է չարաշահում և արդարադատության խախտում։ Միլիարդատեր Իլոն Մասկը նույնպես քննադատել է Հանթերին ներում շնորհելու Բայդենի որոշումը՝ ասելով, որ դա կասկածի տակ է դնում Միացյալ Նահանգների ամբողջականությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռեփեր Jay-Z-ին մեղադրել են բռնաբարության մեջ
Հայտնի ռեփեր Jay-Z-ին դատի են տվել 2000 թվականին P.Diddy-ի երեկույթի ժամանակ բռնաբարության համար: Դիմումատուն այդ ժամանա...
Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 48 ժամվա ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն նպատակ ունի առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակել։ Այս մասին հայտնում է Le...
Հայ թուրքական սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակ...
Թբիլիսիում ցուցարարները հարձակվել են խորհրադարանի վրա` օգտագործելով պայթուցիկներ
Կիրակի երեկոյան Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները կրկին կրակել են խորհրդարանի վրա՝ օգտագործելով պայթուցիկ...