ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու է Փաշինյանը մեկնել Փարիզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր տիկնոջ հետ միասին այսօր մեկնել է Փարիզ, որպեսզի մասնակցի Աստվածամոր տաճարի վերաբացմանը։
Նշենք, որ այսօր հանդիսավոր կերպով կներկայացվեն լայնածավալ վերակառուցման արդյունքները։ 860-ամյա միջնադարյան տաճարը, որը Ֆրանսիայի ու Փարիզի խորհրդանիշն է, մանրակրկիտ կերպով վերականգնվել է։ «Նոտր Դամում բռնկված հրդեհն ազգային վերք էր, դուք կարողացաք բուժել այն», - ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերականգնման աշխատանքներում ներգրավված վերականգնողների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Փարիզ, որտեղ կմասնակցի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը։
Աստվածամոր տաճարի բացման արարողությանը կմասնակցեն մոտ 40 պետությունների և կառավարությունների ղեկավարներ՝ ավելի քան հինգ տարի անց այն բանից հետո, երբ զանգվածային հրդեհը ոչնչացրեցլ է տաճարի տանիքը և ինտերիերի մի մասը:



Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստիպողաբար նստեցնում են ղեկին․ Գառնիկ Դանիելյան
Այսօր Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը անդրադարձ կատարեց ավտոբուսների վարոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր ցիտատներն իմ հոգին փոթորկեց․ Մանուկյանը գիրք նվիրեց Փաշինյանին
Այսօր Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը գիրք նվիրեց ՀՀ վարչապետ Նիկո...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռո...