Ես ներողություն եմ խնդրում իմ արարքների համար․ Հարավային Կորեայի նախագահ
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հեռուստատեսային ուղիղ եթերում, ներողություն է խնդրել երկրի բնակիչներից՝ ռազմական դրություն մտցնելու որոշման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես ներողություն եմ խնդրում իմ արարքների համար։ Ես չեմ պատրաստվում խուսափել ռազմական դրություն հայտարարելու հետ կապված գործողությունների համար քաղաքական եւ իրավական պատասխանատվությունից», - հայտարարել է նա ուղիղ հեռուստատեսային ուղերձում։
Նախագահը ներողություն է խնդրել քաղաքացիներից առաջացած անհանգստության և անհարմարության համար:
Հիշեցնենք, որ Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։
Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։
Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստ...
Էրդողանը հաղթեց․ Էրդողանի դուստրը՝ Սիրիայում տիրող իրավիճակի մասին
Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց։ Այս մասին՝ X սոցիալական ցանցում, գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը...
Փաշինյանը՝ Իլոն Մասկի և Թրամփի հետ հանդիպման մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունից հետո, իր ֆեյսբուքյան էջում գրառո...