Մենք ամենևին էլ վատ տեղ չենք հասել․ Փաշինյան
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե այս ո՞նց եղավ, որ հասանք այս կետին պատասխանեց՝ «ես կարծում եմ, որ մենք ամենևին էլ վատ տեղ չենք հասել, մենք բավականին լավ տեղում ենք և կարծում եմ, առնվազն մեր մտքերի ընթացքը ճիշտ է, ինչքան էլ մենք անցյալում շատ ծանր հարվածներ ենք ստացել»:
«Երբ ասում եք մենք ինչ-որ լավ օրի ենք հասել, գիտե՞ք ինչ օրի ենք հասել, որ մեզ թշնամական երկիրը կոչվում է Արևմտյան Ադրբեջան: Հլը այդ տեղից այն կողմ չենք գնացել ու պարզ էլ չի դեպի այն մյուս կողմ, որտեղ կհասնենք»,- նշեց Գրիգորյանը :
Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց Ադրբեջանի որոշ շրջանակների կողմից արվող հայտարարությունների վերաբերյալ ամրացնել մեր նյարդերը և ընդհանրապես նյարդային որևէ արձագանք չտալ. «Որովհետև այդ հայտարարությունները արվում են նաև մեզնից նյարդային ռեակցիաներ ստանալու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռո...
Քանի գերի կա Ադրբեջանում․ ԿԽՄԿ-ն մանրամասներ է հայտնել
Արցախյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններ...
Ոչ բոլոր երկրներն են ցանկալի Հայաստանի համար․ Փաշինյան
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անձամբ ինքն աննպատակահարմ...