Հվ. Կորեայի նախագահին պաշտոնապես իմպիչմենթի ենթարկելու առաջարկ է ներկայացվել. Reuters
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սյոկ Յոլին իմպիչմենթի ենթարկելու առաջարկը պաշտոնապես ներկայացվել է երկրի խորհրդարանի լիագումար նիստում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ազգային օրենսդրության նորմերին համապատասխան՝ պետության ղեկավարի իմպիչմենթի հարցի քվեարկությունը պետք է տեղի ունենա առաջարկի պաշտոնական ներկայացման պահից 24-72 ժամվա ընթացքում։ Սա նշանակում է, որ իմպիչմենթի քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին կամ 7-ին:
Նախագահի իմպիչմենթի նախաձեռնողները վեց ընդդիմադիր կուսակցություններ են։ Նախաձեռնությանը պետք է աջակցեն Ազգային ժողովի 300 պատգամավորներից 200-ը, իսկ նախագահական «Քաղաքացիական ուժը» վերահսկում է 108 մանդատ։
Միաժամանակ հայտնի է, որ նրա որոշ պատգամավորներ կողմ են քվեարկել ռազմական դրության վերացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...
Փաշինյանը ներկայացրել է Գյումրու քաղաքապետի թեկնածուներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին մասնակցող քաղաքապետի պաշտ...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում...