Ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ ստեր են․ Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ ընդդիմադիր բազմաթիվ պատգամավորներ են իր հետ գործուղման գնում, պարզապես, չեն նկարվում, ինչպես արել է «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։
«Աղվան Վարդանյանը, որ գործուղմանը չենք տարել, մոտեցել է իմ աշխատակից Աշխենին ու ասել՝ «բա ինձ ինչո՞ւ չեք տանում», Սեյրան Օհանյանն է մոտեցել ինձ ու ասել՝ «ի միջիայլոց, ես այս ինչ երկրի բարեկամական խմբի ղեկավարն եմ, ինձ ինչո՞ւ չեք ներառում»,- վերջինս նշեց լրագրողների հետ զրույցում։
Սիմոնյանը նշեց, թե Աղվան Վարդանյանը մոտեցել է իրեն ու ասել՝ «ե՞րբ ազատ կլինեք, գնանք մի հատ սրճենք, մի քիչ զրուցենք»։
«Ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ ստեր են»,- նշեց ԱԺ նախագահը։
Նա ասաց, որ Հնդկաստան գործուղման համար ընդդիմադիր երկու պատգամավորի առաջարկ է արել, մերժել են, ևս մեկին առաջարկ կանի՝ տեսնելու, թե ինչ պատասխան կստանա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Քանի գերի կա Ադրբեջանում․ ԿԽՄԿ-ն մանրամասներ է հայտնել
Արցախյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններ...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստ...
«Կարգուկանոն հաստատեք կամ մեռեք»․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է մշակույթի նախարար Անատոլի Մարկևիչին և պաշտոնում նշանակել hանրա...